Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռազմավարական բեմադրիչները ռեալիզմն ու սիմվոլիզմը շատ գրագետ են մեկտեղում

Ռազմավարական բեմադրիչները ռեալիզմն ու սիմվոլիզմը շատ գրագետ են մեկտեղում
15.11.2024 | 14:02

Նիկոլի երեկվա ելույթը Հայաստանի երրորդ հանրապետության ցիկլի ավարտի և Չորրորդ հանրապետության գաղափարական ու ծրագրային մեկնարկի ազդարարման մասին էր, որի ներքո էլ խորհրդանշական քայլ էր նրա սափրվելը:

Ռազմավարական բեմադրիչները ռեալիզմն ու սիմվոլիզմը շատ գրագետ են մեկտեղում:

Հավանաբար, մինչև տարեվերջ կունենանք հայ-ադրբեջանական խաղաղության-կապիտուլյացիոն փաստաթուղթ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 7027

Մեկնաբանություններ